20 February, 2021

թողնում եմ էստեղ, որովհետև կարծում եմ՝ չարժէ ջնջել նշումներիս միջից, գուցե մի օր պետք լինի և/կամ գուցե մի օր սրանից մի նոր բան սովորեմ, որ առաջ չեմ կարողացել սովորել։

ուզում էի մոտիկ ընկերուհուս հետ անցկացնել ամբողջ ազատ ժամանակս, լիքը իվենթների գնալ և այլն, բայց ոնց որ ինքը էդքան էլ հավես չունի: ես էլ անընդհատ չեմ բզում: հասկանում եմ իրեն, մեր ապրելակերպերը շատ տարբեր են ու իրեն էդքան էներգիա չի լինում օրվա վերջում, բայց, կարծես միշտ ա տենց լինում. բոլորի հետ, որ երբևէ ուզել եմ շատ ժամանակ անցկացնել միշտ ես պատրաստ եմ ամբողջ ժամանակս տրամադրել, առիթներ գտնել, իսկ իրենք , մեհ նայած երբ: տխրում եմ: չեմ չարանում, չեմ հեռվանում, ուղղակի պիտի արտահայտեի սա:( երևի մոտեցումս ա սխալ, երևի պետք չի մի մարդու վրա կենտրոնանալ, ակնկալիքներ ունենալ, օբսեսսիվ վարքագիծ ա երևի սա: ու նաև երևի նրանից ա, որ ինքս ինձ հետ դեռ լիովին հաշտ չեմ, ու հարազատ մարդկանց ներկայությամբ եղող ես-իս ժամանակ առ ժամանակ կարոտում եմ, երբ իրական ես-իս հետ կռվի մեջ եմ: էն մարդկանց հետի եսիս, ովքեր ինձ ավելի լավ գիտեն, քան ես ինքս: յոգայիս ուսուցիչը ասում ա, որ պիտի մի օր հանդիպես քեզ, երկրորդ կյանքդ հենց էդ ժամանակ ա սկսվելու: կգա՞ էդ օրը մի օր:/